Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Րաֆֆի Հովհաննիսյան. Կառավարությունը պետք է հրաժարական տա

Րաֆֆի Հովհաննիսյան. Կառավարությունը պետք է հրաժարական տա
27.03.2017 | 16:30

Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր իշխանությունների օրոք ունեցել է քաղբանտարկյալներ, ունեցել է կեղծված ընտրություններ: Եվ այս կուսակցապետության ներքո այդ կեղծիքները, կոռուպցիան և քաղբանտարկյալների թիվ ավելացել է:

Կաշառակերությունը շատացել է և դարձել է համակարգային՝ մարտի 27-ին ՕՐՕ դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է հրաժարական տա:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ